Լուրեր

Շնորհավորում եմ իմ բոլոր դաշնակցական ընկերներին եւ բոլորիս. Մարգարիտ Եսայան

05.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն...
Ծնունդդ շնորհավոր․․․ծերուկ...
131 ամյա քո խորիմաստությամբ վերջապես սթափվիր...
Թափ տուր ինքըզինքդ, թափ տուր բոլորիս...
Կատարիր հարկավորը՝ հիշիր ազգությունդ՝ ՀԱՅ
 
Հիշիր եւ մեզ հիշեցրու...
Հիշիր տեսակդ՝ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ...
Հիշիր եւ մեզ հիշեցրու...
Հիշիր նպատակդ՝ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որն է՝ միասնություն եւ դաշինք...
Դաշնակցություն՝ հանուն հայի եւ Հայաստանի...
Հիշիր եւ մեզ հիշեցրու․․․․
Այսօր դու շուրջդ էիր հավաքել բոլոր ճիշտ հայերին, անկախ Հայաստանի բոլոր նահապետերին, Արցախն ազատագրածներին, երկիրը շենացրածներին, նախագահներին, մեծերին, ջահելներին, ապրես, արեւշատություն քեզ, ծերուկ, դեռ երիտասարդ եւ պինդ ծերուկ․․․
 
Ուրեմն, մի շեղվիր քո բուն գործից՝ Հայ Հեղափոխական դաշնակցություն․․․․ Գինի լից ընկեր, բայց մինչ այդ անցիր գործի՝ ինձ հետ, մեզ հետ, բոլոր իրական հայերի հետ, անցիր գործի․․․
Շատ հապաղեցիր․․․
 
Հ․Գ․Շնորհավորում եմ իմ բոլոր դաշնակցական ընկերներին եւ բոլորիս, քանզի համոզված եմ, ամեն հայի մեջ մի քիչ հայ հեղափոխական եւ դաշնակցություն կա, պետք է լինի...»:

← Վերադառնալ ցուցակին