Լուրեր
Հիմա թուրքերն ե՞ն рулить անում Հայաստանը, թե՞ նրանց թավշյա ներկայացուցիչները. Արտակ Զաքարյան
05.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ է, չէ՞: Հայաստանի կապիտուլացված «կառավարությունը», իբրև թե պաշտոնապես (աջ նկարում պատկերվածը) հայտարարել էին, որ դեռ որոշում չունեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար: Մինչ սրանք քննարկում են մասնակցել-չմասնակցելը, այսօր ամբողջ Հայաստանը, և վստահ եմ, նաև նրա «իշխանությունները», Թուրքիայի փոխնախագահից իմացան, որ մասնակցելու են, այն էլ «վարչապետի» մակարդակով:
Հիմա թուրքերն ե՞ն рулить անում Հայաստանը, թե՞ նրանց թավշյա ներկայացուցիչները: Սա ոչ թե սարկազմ է, այլ չափազանց սկզբունքային հարցադրում` ամենայն լրջությամբ» :