ՀՀ քաղաքացիները զանգվածաբար լքում են երկիրը:
2021 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22.000 քաղաքացի։ Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:
2021 թ․ առաջին 6 ամիսներին մոտ 300 հազար մարդ Ռուսաստանում օրինական կարգավիճակ ստանալու գործընթաց է սկսել։ Իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 200 հազարից քիչ էր:
2021 թ. առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել 63 713 ՀՀ քաղաքացի։ Նույն ցուցանիշն 2020 թ․-ին, 11 հազար էր, 2019-ին՝ 3000, 2018թ-ին` 5200։
2021 թվականի հունվար-սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 103 հազարով ավելին է եղել, քան ժամանածներինը։
Արտագաղթի ահագնացող տեմպերը հանգեցնելու են բնակչության թվի անխուսափելի նվազմանը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Հանրային ընդունարան