Լուրեր
Մի հարց էլ Նիկոլին պետք է տրվի. արդյոք ի՞նքն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ․ Արտակ Զաքարյան
04.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բաքվում անցկացված երիտասարդական համաժողովի ժամանակ Ալիևը խոսել է Շուշիի մասին, ասելով. «Շուշին հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե այն հայկական քաղաք էր, ինչո՞ւ է այսպիսի ողբալի վիճակում: Ինչո՞ւ են ցամաքեցրել բոլոր աղբյուրները և այլն»:
Հետևելով ալիևյան տրամաբանությանը, նույն կերպ կարելի է ասել` եթե Բաքուն ադրբեջանական քաղաք է, ապա ինչու՞ են նրա քաղաքացիներից շատերն ապրում այսպիսի ողբալի վիճակում:
Հ.Գ. Մի հարց էլ Նիկոլին պետք է տրվի. արդյոք ի՞նքն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ»:




