Լուրեր
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
03.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՀՈՎՏԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում, այն Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 51 կմ հեռավորության վրա։
Համայնքը հարթավայրային է, ունի 1079.61 հա տարածք, որից 288.52 հա գյուղատնտեսական նշանակության, 690.87 հա անտառային հողեր։ Հովտաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Վովայի», «Գյուղի» և «Ժորիկի»։ Հովտաշենում կային պատմամշակույթային հուշարձաններ՝ դամբարան (վաղ միջնադար), դամբարանաբլուր (մ․թ․ա 2-1 հազ․)։
Մինչև թշնամուն հանձնելը՝ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 275 մարդ, գյուղում կար 83 տնտեսություն։ Բնակչությունը, ինչպես և Արցախի մյուս գյուղերում, հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, դպրոց» ։