Լուրեր
Ազգադավների միակ նպատակը սեփական դավադրությունների մեջ բոլորին մեղադրելն ու պատասխանատվության հասցեատերեր գտնելն է իրենցից դուրս․ Կարեն Ավագյան
01.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազգադավների միակ նպատակը սեփական դավադրությունների մեջ բոլորին մեղադրելն ու պատասխանատվության հասցեատերեր գտնելն է իրենցից դուրս: Գերեվարված զինվորից մինչև կամավորական բոլորը սխալ են խոսել ,սխալ են զեկուցել, սխալ են պատկերացրել: Սրանով է զբաղված նիկոլը:
Բայց թե ինչպես պիտի լինի իրականում երեկ պարզաբանեց նախագահը: Ղեկավարինն է պատասխանատվությունը, որոշումն ու դրա հետևանքները:
Կարծում եմ այս մեկ նախադասության մեջ է թաքնված անցյալի հաղթանակները` դիվանագիտականից մինչև ռազմական: Եվ այս մեկ նախադասության մեջ է ամփոփված վերջին գրեթե չորս տարիների նվաստացումը, կորուստը, ցավն ու աղետը»: