Լուրեր
Կրիկին հայտնվում են մարդիկ, որոնք իրենց պարզունակ մտավարժանքներով, փորձում են շեղել Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը․ Արտակ Զաքարյան
01.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կրիկին հայտնվում են մարդիկ, որոնք իրենց պարզունակ մտավարժանքներով, փորձում են շեղել Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը: Այդպես չհասկանալով ու օրվա տերերին դուր գալու մղումով էլ կործանարար պատերազմի առաջ կանգնեցրին, Արցախի ահռելի հատվածը հանձնեցին, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձան, Հայաստանի տարածքները օկուպացիայի բաժին դարձրին և այլն:
Դրանք այն տեսակն են, ում լրջախոհության, իրավիճակը հասկանալու, ելքեր փնտրելու խնդիրները չեն հուզում: Հենց այդ ցինիզմը, անլրջությունն ու մորթապաշտությունն է Նիկոլի հենարանը:
Միակ հարցը, որ պետք է տային 3-րդ նախագահին, դա այն էր, թե ինչպե՞ս և որ մեխանիզմով պետք է կապիտուլյացված վիճակից վեր կանգնենք ու օգտագործենք դեռևս առկա հնարավորությունները` ի շահ Հայաստանի ու Արցախի: Այս հարցի փոխարեն, նիկոլապատկան (և ոչ այդքան) տարբեր կերպարներ, շարունակում են ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:
Մի հարց ունեմ այդ տեսակին. դուք օրվա փողից բացի, ուրիշ Հայրենիք ունե՞ք:
Հ.Գ.
Չի վերաբերում մի շարք վերլուծաբանների, ովքեր գուցե ավելին էին սպասում Սերժ Սարգսյանի հարցազրույցից, բայց գիտակցում են, որ քաղաքականությունն իր չգրված կանոններն ունի, որ պետք է պահես հանուն քո ժողովրդի»: