Լուրեր

Տեսնում ես, չէ՞ պարոն Փաշինյան, ինչքան վատ են մեր գործերը ու հատկապես քո գործերը. Արտակ Զաքարյան

31.01.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին:)))

 
Ադրբեջանի նախագահը АзерТАдж-ի հետ զրույցում կրկին սպառնացել է Հայաստանին, անդրադարձել 44-օրյա պատերազմին, խոսել ՀՀ նախկին նախագահների մասին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար. եթե սա նկատենք, տեղում կքանդենք»,- ասել է նա:
 
Հանուն արդարության պետք է ասել, որ առանց Ալիևի ավելորդ հոխորտանքների, Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ոչ միայն սպառնալիք չդառնա, այլ նաև սեփական անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր չկարողանա լինել: Ալիևը կյանքում, հաստատ բազմաթիվ սխալներ գործած կլինի, բայց Նիկոլի հարցում չի սխալվել: Այդ հարցում սխալվել ենք մենք` ամբողջ ժողովրդով:
 
Ալիևը հոխորտացել է նաև ՀՀ 2-րդ և 3-րդ Նախագահների հասցեին, մեղադրելով նրանց «դասալքության» մեջ:
 
Այստեղ են ասել, բա նրանք իշխանության ղեկին լինեին, ու դու Շուշիին մոտենալուց խոսեի՞ր: Անցյալդ հիշիր պարոն Ալիև, մի հատ հետ նայիր տես ու՞ր էր փախել ադրբեջանական բանակդ, երբ Քոչարյանն ու Սարգսյանն էին կառավարում Արցախն ու Հայաստանը: Բա Շուշի եկող էիր, 2016թ. ապրիլին գայիր, ինչո՞ւ ԳՇ պետիդ Շուշի ուղարկելու փոխարեն, պատերազմի 5-րդ օրը, խնդրագրով Մոսկվա ուղարկեցիր:
 
Տեսնում ես, չէ՞ պարոն, Փաշինյան, ինչքան վատ են մեր գործերը, ու հատկապես քո գործերը: Պատկերացնո՞ւմ ես, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո, Ալիևն իր մեմուարներում ինչեր է ասելու քո մասին:
 
Հ.Գ. Ալիևին կարծես խիստ մտահոգել է նաև նախագահ Սարգսյանի այսօրվա հարցազրույցը: Իր համար էլ են տհաճ անակնկալներ լինելու»:
 

← Վերադառնալ ցուցակին