Լուրեր
«Սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»․ Արմեն Աշոտյանը տեսանյութ է տարածել
31.01.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի ասուլիսի այս տեսագրությունը՝ գրելով․ «Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։
Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակում բացարձակ կապ չունի, թե ով է լինելու այն, քանզի փաստացի կատարելու է Նիկոլի հանձնարարականները, այդ թվում՝ դավաճանական հայ-թուրքական եւ հայ ադրբեջանական ուղղություններով։
Այդ մարդը՝ Վահագն Խաչատրյանը, երկար տարիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից էր, եւ ինչպես առաջին նախագահի որոշ այլ թիմակիցներ՝ Ջհանգիրյան, Կարապետյապն եւ այլն, թռավ նրա վրայից։
7 ամիս առաջ Տեր-Պետրոսյանը այդ բոլոր թռնողների մասին խոսելիս ասաց. առնետավազք է։
Ուստի, սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»։