Լուրեր

Ինքը իր թուրք իլհամի հետ արդեն «նշել է», Եռաբլուրը վկա. Մարգարիտ Եսայան

27.01.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ինքը իր թուրք իլհամի հետ արդեն «նշել է», Եռաբլուրը վկա
 
Հիմա դարձյալ կասեք՝էս ի՞նչ ես ասում, բայց , չեմ կարող չասել․․․հետեւյալը․
Կարդում եմ ֆբ ընկերներիս գրառումները՝դավաճանը հեչ էլ քովիդ չի, հիվանդ ձեւացավ, որ Հայոց բանակի հիմնադրման 30 ամյակը չնշի, ՊՆ-ի հարսանիքը «տապալեց» բանակի ծնունդի նշումը։ Մի խոսքով, դուք էլ եք կարդացել, տեսել, գուցե եւ՝ գրառում եք արել․․․Բայց, ախր ձեր բոլորի հանդեպ ամենայն հարգանքով, այ բալա, իսկ չեք մտածո՞ւմ, դա ո՞նց է «նշելու» բանակի ծնունդը, երբ ինքը իր թուրք իլհամի հետ արդեն «նշել է» , 44 օրյան եւ Եռաբլուրը վկա, երբ իր ձեռքով մահամերձ վիճակի է հասցրել նույն բանակը, «մարդասպանը» ո՞նց նշի իր զոհի ծնունդը, բա իրեն դա պե՞տք է․․․
Պարզ եւ արդեն ծանոթ «ժապավենը» աչքիս առաջ պտտվում է, հերթով-կարգով բոլոր մեծամեծերը, կամ իրենց մեծամեծ երեւակայողները եւ նրանց չեղած «գրասենյակները» ուղերձներ, ծաղկեպսակներ, ձոներ կհղեն ի «Փառս Հայոց Բանակի»․․․
 
Ու Սպարապետ Վազգեն Սարգսյանը եւ Գեներալ Մանվելը Մոնթեն եւ ուրիշ հերոս տղերք, իրենց տեղերում յոթ անգամ կպտտվեն ի նշան անասելի զայրույթի, կհայհոյեն եւ անզորությունից կրկին ու կրկին կսպանվեն․․
Թուհ, ես մեր բոլորի․․․․․։
Հայոց Բանակի ծննդյան 30 ամյակին ոչ մի ուղերձ եւ ոչ մի խոսք պետք չի․․
ԳՈՐԾ է պետք
Դավաճանին ռադ անել է պետք
ԲԱՆԱԿԸ, իմա՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ փրկել է պետք։
Կկարողանա՞ք, ուրեմն կնշենք մեր բանակի ծնունդը, տրաք-տրաքոցով, բանով, չենք կարողա՞նա․․․․։
Գետինը մտնենք, ավելի լավ է․․։
Մի չմո, մի դուրս պրծուկ, մի կամակատար թրքահպատակ էս ո՞նց է կարողանում ձեզ քթից բռնած ման տալ․․Հ՞ը․․․
Ու չասեք աշխարհաքաղաքական-ֆլան-ֆստան․․Չասեք․․․․։
Տղա՞ եք՝ ռադ արեք․․․»:

← Վերադառնալ ցուցակին