Լուրեր
Կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների եւ փորձանք Հայի համար. Շարմազանով
27.01.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է։
Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար,նա օգտագործում է «փաստարկներ»,որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել…
Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։
2007-2018թթ. ԱՊՀ ԽՎ ամբիոնից ադրբեջանցիների ներկայությամբ բազմիցս խոսել եմ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։
Ու ադրբեջանցի որեւէ պատգամավոր չի էլ հակադարձել ինձ ու ասել՝ ի՞նչ Արցախի ինքնորոշում,եթե կա ԱՊՀ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։
Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ»,բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է։
Ո՞րն է պատճառը։ Հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից։
Ու հենց սա էր «սեփական կետից» բանակցելու արդյունքը։
Իսկ իրականում այս կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների եւ փորձանք Հայի համար»։