Լուրեր
Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը. Տիգրան Աբրահամյան
25.01.2022

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա խոսքով` Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունների հիմքում այդ գործոնն է դրված. այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դրանք կամ աղճատված են, կամ չեն համապատասխանում իրականությանը:
«Օրինակ, հղում է անում Մադրիդյան փաստաթղին ու ասում է, որ դրա հիմքում եղել է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ, մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է երեք սկզբունք`տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու ուժի սպառնալիքի չկիրառում, այսինքն` ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված», – նշեց պատգամավորը:
Ըստ Աբրահամյանի` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման ու հանրության կողմից իր անձն անխոցելի դարձնելու միտումը:
aysor.am