Լուրեր

Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից. Աշոտյան

23.01.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ոնց ստից եւ թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից եւ թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց։
Համընդհանուր սարկազմից եւ անակնկալից անդին՝ երկու նախնական եւ փոխլրացնող դիտարկում.
 
1. Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։
2. Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով։
 
Հ. Գ. Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…»:

← Վերադառնալ ցուցակին