Լուրեր
Եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա լսել գրեթե պարտավոր եք. Աշոտյան
23.01.2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս գրառման իմաստը «բա որ ասում էի» ոճի անձնական մխիթարանքը չէ։
Այո, 2018-ի մայիսի մեկին Նիկոլի ընտրության դեմ իմ ելույթին Հանրապետության Հրապարակում ուղիղ եթերով դիտող բազմահազարանոց հավաքին ինձ միջնամատ էին ցույց տալիս, հայհոյում, սարքում «ազգի դավաճան», թաղում, սիգարետ հանգցնում եւ «շեմուշկա չռթում» նկարներիս վրա։
Բայց ես չունեմ մխիթարություն, քանի դեռ երկիրս գլորվում է անդունդը եւ այդ գահավիժման մեղավորը պատժված չէ։
Վերջիվերջո, ինչպես քանիցս խոստովանել եմ, ես էլ եմ մեղավոր, որ այդ ժամանակ ինձ շատերը չէին լսում։
Հիշեցման նպատակը այլ է. եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա լսել գրեթե պարտավոր եք։
Ու ոչ թե իմ, այլ ձեր խղճի եւ ձեր ապագայի առջեւ»։