Լուրեր

«Կապիտուլյանտներ, այլևս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞»․ Էդուարդ Շարմազանով

21.01.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյանտներ, այլեւս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞։

 
Պատերազմի ժամանակ ապագա կապիտուլյանտների սիմվոլը ինքնամոռաց կոչ էր անում պաշտպանելու հայ ընտանիքների ննջարաններն ադրբեջանցի թուրքերից։
 
Կապիտուլյացիայից հետո նա ազդարարեց «խաղաղության դարաշրջանի» մասին, բայց փոխարենը թշնամին սահուն ու հանգիստ գրավեց Հայաստանի տարածքի 41 քառակուսի կմ։
 
Դրանից հետո կապիտուլյանտը Թուրքիայից «դրական ազդակներ» ստացավ ։
 
Հետո մեկնարկեց հայ ընտանիքների ննջարաններին սպառնացող թուրքերի հետ բանակցությունները։
 
Ննջարաններն այլեւս թշնամուց պաշտպանելու կարիք չկա՞։
 
Թե՞ կարեւորը աթոռն է ,շատ փողն ու առեւտրի զարգացումը։
 
Պոպուլիստներ.․․»։
 

← Վերադառնալ ցուցակին