Լուրեր
Ակնաղբյուր գյուղում 2020 թվականի դրությամբ բնակվում էր շուրջ 600 մարդ. Արտակ Զաքարյան
21.01.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԱԿՆԱՂԲՅՈւՐ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Ակնաղբյուրում կային մի շարք պատմամշակութային հուշարձաններ։ Մասնավորապես, գյուղի մեջ գտնվող 19-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին և 19-ից 20-րդ դարի սկզբով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 500 մ հարավ-արևելք գտնվող 19-ից 20-րդ դարի սկզբով թվագրվող «Ղուզե թաղ» գերեզմանոցը, 16-17-րդ դարերով թվագրվող «Ղուզե թաղ» սրբատեղին, գյուղից 2 կմ արևմուտք գտնվող 13-19-րդ դարերով թվագրվող «Ղարալի» անունով գյուղատեղին, գյուղից 2 կմ հյուսիս գտնվող մ.թ.ա. 2-1 հզարամյակից 13 դարով թվագրվող «Ըխտըլ հազ» սրբատեղին։
Ակնաղբյուրի կենտրոնում էր գտնվում Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որն ամենայն հավանականությամբ արդեն ոչնչացվել է խունտայի բարեկամ ադրբեջանցիների կողմից։
Ակնաղբյուր գյուղում 2020 թվականի դրությամբ բնակվում էր շուրջ 600 մարդ (177 տնտեսություն)։
Ակնաղբյուրում առկա էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ակնաղյուրն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ»։