Լուրեր
Ռեմբոն ու Հերակլեսը հանգստանում են. Շարմազանով
19.01.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռեմբոն ու Հերակլեսը հանգստանում են։
Ասում է՝ ես եմ որոշում կայացրել ։
Դու ո՞վ ես , որ ՀԱՊԿ -ում որոշում կայացնես։
Որոշում կայացնող ես՝ Հայաստանից թշնամուն հեռացրու։
Հ.Գ. Հերիք է նախկինից խոսես։
Իսկ նախկինում 12.000 քառակուսի կմ Արցախ է եղել, որը դու ՝ կապիտուլյանտ, դարձրեցիր ընդամենը 2500 քառակուսի կմ»։