Լուրեր
Մենք մեր փայ մեղքերը հրապարակավ ընդունել ենք․ Աշոտյան
18.01.2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս խայտառակ տեսանյութը նրանց համար եմ տեղադրում, որոնք 18-ի վայրագությունների ժամանակ կամ նման դիվային բեմադրությունների մասնակից էին, կամ որեւէ այլ կերպ սատարում էին սատանային, կամ անտարբեր հետեւում էին Հայաստանը վերացնելու մեկնարկին, իսկ հիմա հռոմեական իմաստնությունն ու հայկական մուննաթը դեմքերին քաշած մեզ փորձում են մեղադրել, թե բա «խի՞ տվիք վլաստը սրանց»։
Մենք մեր փայ մեղքերը հրապարակավ ընդունել ենք (Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթը վկա)։
Հազարավոր մարդիկ էլ իրենց սխալներն են խոստովանել 2018-ի հետ կապված, այդ թվում ինձ հետ մտերմիկ ու անկեղծ զրույցներում։
Տարոսը մեղավորներին համառորեն իրենցից դուրս դեռեւս փնտրողներին»։