Լուրեր

«Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը, որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալքիները»․ Արմեն Աշոտյան

17.01.2022

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարճ՝ ԱԺ-ի այսօրվա միջադեպի մասին:

 
1. Այն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի:
 
2. Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը, որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալքիները:
 
3. Բացի արարողակարգային և տեխնիկական հարցերից, այդ գործընթացը պետք է մանրազննին ուսումնասիրվի և քննադատվի իր օրակարգի առնչությամբ, այդ թվում՝ Սփյուռքի ներգրավմամբ:
 
4. Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ, սակայն իրականում անմրցունակ ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ է»:
 

← Վերադառնալ ցուցակին