Լուրեր
«Նիկոլի հետ պարել, նիկոլին բարևել, նիկոլին հանդուրժել։ Այս դրսևորումներից ցանկացածը թիկունքից մահացու հարված է Արցախին, Հայաստանին ու հային». Կարեն Ավագյան
12.01.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե Ձեզ մինչև հիմա թվում է թե Հայաստանն աշխարհքաղաքական պոլիգոն դարձնելը լոկ քաղաքագիտական բարդ հանգույցներ են, որոնք ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ պետության ու քաղաքացիների ոչնչացման հետ, ապա տեսեք թե ինչ արեց նիկոլը Արցախի ու Հայաստանի հետ։
Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր միակ սփոփանքը սեփական զգայարաններով տեսածն ու լսածը բթացնելու, մոռացության մատնելու մեջ ենք գտնում։
Նիկոլի հետ պարել, նիկոլին բարևել, նիկոլին հանդուրժել։ Այս դրսևորումներից ցանկացածը թիկունքից մահացու հարված է Արցախին, Հայաստանին ու հային»։