Լուրեր
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «թուրքը մնում է թուրք», իսկ կապիտուլյանտները շարունակում են «խաղաղություն» աղերսել». Էդուարդ Շարմազանով
12.01.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկրորդ եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ մեկ տարի անց՝ թշնամին Հայաստանի արեւելյան սահմանների ուղղությամբ դիմել է սադրանքի, որի հետեւանքով նահատակվել են 2 հայորդի։
Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ «թուրքը մնում է թուրք», իսկ կապիտուլյանտները շարունակում են «խաղաղություն» աղերսել։
Անհնար է արժանապատիվ խաղաղություն,քանի դեռ Հայաստանը ներկայացնում է կապիտուլյանտների «խունտան»։
Աստված մեր նահատակ տղերքի հոգին լուսավորի»: