Լուրեր

«Ժամանակավորապես բարիշած» ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների հաջորդ քայլը կարող է լինել նոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումը. Արտակ Զաքարյան

04.01.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, ՖՀ, ՄԹ), անսպասելի համատեղ հայտարարություն արեցին՝ ատոմային զենքի չտարածման մասին, ինչպես նաև վերահաստատեցին միջուկային պատերազմի անհնարինությունը։ Դա հեղինակավոր և ազդեցիկ հիշեցում էր այն տաքգլուխներին, ովքեր վերջին շրջանում հաշվարկում էին լոկալ միջուկային հարվածների հավանականությունն ու հնարավորությունները։
«Ժամանակավորապես բարիշած» ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների հաջորդ քայլը կարող է լինել նոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումը։
 
«Համաշխարհային կառավարման» նախաձեռնությունը՝ որը հանդիսանում են ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները կարող են առաջիկայում նպաստել նաև Ուկրաինայի շուրջ լարվածության դեէսկալացիային։
Հաջորդ հետաքրքիր նորությունն այն է, որ ի հեճուկս եվրոպական լիբերալիստական հոսանքների՝ Գերմանիայի նոր կանցլեր Շոլցը, կարծես թե ձգտում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Որոշ փորձագետներ պնդում են, որ Գերմանիայի այդ քայլից հետո, եվրոպական մի շարք լիդերներ ևս, կձգտեն կոնստրուկտիվ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ»։

← Վերադառնալ ցուցակին