Լուրեր

2022-ը պարտավոր ենք դարձնել հավատի եւ հույսի տարի. Մարգարիտ Եսայան

31.12.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեռանում է

Եւս մեկ տարի՝ երկիրը թշնամու առաջ բաց, անպաշտպան․․
Եւս մեկ տարի ՝ անավարտ պատերազմի, գերիների, ահագնացող Եռաբլուրի
Եւս մեկ տարի՝ թշնամու տիրապետության տակ
Եւս մեկ տարի՝ ստի, կեղծիքի, թշնամանքի
Եւս մեկ տարի ՝ հայի եւ թուրքի կռվի մեջ․․․
Եւս մեկ տարի՝ առանց արդյունքի․․․
Բայց ես չեմ հուսահատվում․․
Շարունակելու եմ իմ պայքարը, ես իմ կռիվը կռվելու եմ մինչեւ վերջ․․․․
Ինչ-որ չկարողացա անել՝ ներեցեք․․․․
Բայց եւ բռնեք ձեռքս, մենք միայն միասին ենք ուժ․․․
2021-ի հեռացումը երանի նշանակի նաեւ 2020-ի հեռացում․․․
2022-ը պարտավոր ենք դարձնել  հավատի եւ հույսի տարի․․
Պարտավոր ենք
Փրկել  մեր պետականությունը 
Փրկել  Արցախը․․
Փրկել արժանապատվությունը
Փրկել  Հայրենիքը․․․»:

← Վերադառնալ ցուցակին