Լուրեր
Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր, այլ ՝ ոչ թե սա. Շարմազանով
27.12.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր, այլ ՝ ոչ թե սա։
Մյասնիկյանի ու Նիկոլի հայեցակարգային տարբերությունը։
1921-ի հունիսի 19 -ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակում է հրամանագիր ,որի համաձայն Լեռնային Ղարաբաղը հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս։
Իսկ 2021-ի դեկտեմբերի 24-ին կապիտուլյանտի հայտարարությունը մոտավորապես հետեւյալն էր նշանակում՝ Լեռնային Ղարաբաղը միայն հայկական չէր։
Սրա առկայության պայմաններում Ադրբեջանին ո՜չ բանակ է պետք,ո՜չ էլ ՝ դիվանագետներ։
Իրենց փոխարեն ամեն ինչ ասվում եւ արվում է կապիտուլյանտների կողմից»։