Լուրեր
Հայաստանի ինքնիշխանության էրոզիան հասել է նաեւ թվային տիրույթ. Արմեն Աշոտյան
25.12.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆեյսբուքի հակահայկական ցենզուրան հասավ նաեւ ինձ։
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոնթեի շիրիմին այցի նկարը տեղադրելու համար 29-ը օրով սահմանափակվել են իմ օգտահաշվի որոշ ֆունկցիաներ։
Հայաստանի ինքնիշխանության էրոզիան հասել է նաեւ թվային տիրույթ, երբ մենք ինքնուրույն չենք կարող որոշել թվային պլատֆորմաներում մեր նախընտրած բովանդակությունը»։