Լուրեր
Կորուստների հետ չհաշտվելու ու պայքարի հույսի մասին. Աննա Մկրտչյան
23.12.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իրբ էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը.
«Կորուստների հետ չհաշտվելու ու պայքարի հույսի մասին
- Պարտադրում են մոռանալ Արցախը, հաշտվել որ այն թուրքին են հանձնել, իսկ արցախահայությանը թողել ռուս խաղաղապահների հույսին: Մեր պայքարը պիտի ուղեկցվի այս իրավիճակի հետ չհաշտվելով:
- Դավաճանների վերարտադրությունից հետո անցել են օտարերկրյա տերերի օրակարգային հաջորդ հարցին: Պարզվում է` ճիշտը թուրքի դուռը գնալն ու հարցնելն է մեզ ցեղասպանելու են թե չէ: Այն պարագայում երբ մի տարի առաջ բնաջնջում էին հայերին:
- Հայաստանն ու ՀՀ քաղաքացիներին կեղեքելու հաջորդ միջոցը ադրբեջանը նախիջևանին կապելով է արտահայտվում: Ճանապարհ, որը Հայաստանի տարածքում է, բայց Հայաստանի տարածքային ամբողջականության տրամաբանությունից չի բխում (նոյմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ):
- Հայաստանի շահը ներկայացնելուց իրեն դնում է գժի տեղ, իսկ իր իշխանությունը պահելուց սթափ նստում է առևտրի:
- Չհաշտվելու ու հույսի մասին, որն այս պահին միայն պայքարն է: Պայքարի հույսը նշագծեց նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարի ընթացքում:
- Ռացիոնալից զատ նաև Սուրբծննդյանն ընդառաջ երազանքի մասին»: