Լուրեր

«ՀՀԿ-ն փոխվել է»․ Կարեն Ավագյան

21.12.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀԿ համագումար՝ հերթական անցկացման ժամկետներով, բայց ոչ հերթական՝ քաղաքական բովանդակության առումով։

Համագումարի հիմքում յուրատիպ բարձրաձայնումն էր կատարվածի ու գալիքի մասին։
 
Կատարվածի իրական դեմքերի մասին և գալիքի քայլերը նշագծել հիմք ընդունելով այդ ճշմարտությունները։
 
Այդ փաստագրումն է, որ կօգնի Հայաստան վերադարձնել քաղաքական միտքն ու բովանդակությունը։Համագումարի շուրջ չդադարող տարատեսակ որակների խոսակցություններն էլ դրա վկայությունն են։
 
Այս ամենից զատ, համագումարը ցույց տվեց, որ իշխանազավթների համար ատելի է Հայաստանում ներքաղաքական կյանքի առկայությունն անգամ։ Գրեթե 4 տարի ամեն ինչ անում էին սնանկացնելու քաղաքական միտքն ու գործունեությունը՝ փոխարենն՝ առաջարկելով հորինված հարցեր ու արհեստածին դեմքեր։ ՀՀԿ համագումարը ի ցույց դրեց, որ սրանք այդ հարցում ևս տապալվել են։
 
ՀՀԿ-ն մնաց։ Չնայած ամեն տեսակ ճնշումների ՀՀԿ-ն պահեց քաղաքական միտքը ի շնորհիվ երկրի շահը առաջնային համարող հայրենասերների։
 
ՀՀԿ-ն փոխվել է։ Բայց փոխվել ոչ թե հակադրությունների հաշվին, ոչ թե քայքայման պատճառով այլ սերունդների առողջ փոխգործակցության շնորհիվ։
 
Հ.Գ. Նախագահի խոսքն էլ ապացուցահեն էր և բոլոր ժամանակների համար արդիական իր բանաձևով՝ միասնականության ու պետության ինքնիշխանության համար պայքարի գերադասելիությունը սեփական ամբիցիայից ու իշխանությունից»։

← Վերադառնալ ցուցակին