Լուրեր

Տղերք ջան, ինձ համար պատիվ է լինել ձեր կողքին, աշխատել ձեզ հետ հանուն նույն նպատակի. Մարգարիտ Եսայան

16.12.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հանրապետական տղամարդիկ, հանրապետականի տղերքը․․
 
Իրական, տղամարդկային ընկերություն, հայրենիքը իրապես սիրող տղերք, իրական մտավորականներ, պրոֆեսիոնալներ, պետականություն զարգացրած, պետականություն գնահատող եւ հանուն պետության ու հայրենիքի անմնացորդ պայքարող տղերք, ընկերությանն ու գաղափարախոսությանը, կուսակցությանը նվիրված տղերք,հավատարիմ, անդավաճն տղամարդիկ․․․․․․․
 
Հանրապետական տղամարդիկ կրկին Արցախում են, ուխտագնացության, հանուն մայր հայրենիքի եւ հանուն Արցախի․․․Ես ուղիղ տասը տարի առաջ իմ լրագրողական կենսագրությունը ընդհատեցի եւ միացա էս տղերքին, միացա հանրապետականին եւ եթե առաջներում, ուղնուծուծով լրագրող լինելով , կարծես,փոքր ինչ կաշկանդվածություն ունեի, դառնալով կուսակցական, այսօր կարող եմ պարզերես եւ հպարտորեն ասել՝ տղերք ջան, ինձ համար պատիվ է լինել ձեր կողքին, աշխատել ձեզ հետ հանուն նույն նպատակի․․․հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն Արցախի․․․․
 
Ուրիշ պարագայի գուցե եւ այս բաները հրապարակային չասեի, բայց, տեսնելով, թե երկրում քաղաքականությունը որոշ դրվագներում ոնց է <ղզիկանում>, տեսնելով, թե <քաղաքականություն> անվան տակ ոնց են ստահակները կործանում պետականությունը, ոնց են թուրքի առաջ բացել իմ հայրենքի սահմանները, ոնց են մատաղ սերունդը գլխատում, համոզված ասում եմ՝ հայրենքի փրկությունը տղամարդկային դեմք պետք է ունենա եւ՝ ունի․․․»:

← Վերադառնալ ցուցակին