Լուրեր

Նարեկ Սամսոնյանը եւ բոլոր իսկական տղերքը երկիրը նաեւ ձեզնից են ազատագրելու. Մարգարիտ Եսայան

15.12.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայտնվել ենք մի իրականության մեջ, երբ «մոսկաները»  իրենց «փիղ»  են երեւակայում եւ իրավունք են վերապահում «ներողություններ» պահանջել․․։
 
Լո՞ւրջ եք ասում, մի հատ ձեզ նայեք, ձեր անցած քստմնելի ճանապարհը նայեք․․․Չէ, դուք լրիվ մառազմի մեջ եք, թարգեք, արդեն վաղուց դիմակներդ պատռված է, ձեզ «ընդդիմադիր» ուժի տեղ չդնեք, ո՞ւմ եք ընդդիմադիր, այո, իրական ընդդիմությանը, բայց ոչ ձեր հրազատ եւ սուրճի ընկեր հողատուին, դուք , ընդհամենը բազմակի օգտագործման բաներ եք․․․․։Մի բան էլ՝ չհամարձակվեք մոռանալ ձեր տխրահռչակ անցյալը, հիշեք, այ պուճուրիկ մարդուկներ, ոնց առաջին անգամ հայտնվեցիք երկրի խորհրդարանում, ոնց սկսեցիք «օճառվել», քսմսվել էս ու էն օլիգարխոտին, մոռանաք՝ կհիշեցնենք տեղով, ժամանակով եւ քայլերով․․․․։Դուք, այ խավարամիտներ, ձեր ոճի մեջ օգտագործվում եք նաեւ ցայսօր․․․
 
Տո, դո՞ւք եք ընդդիմադիրը, դուք պարզապես շարքային գործ տվողներ եք, 37 թվի օրինակով․․․Դուք անգամ տղամարդավարի հարված տալ չգիտեք, կնկա պես ճանկռտում եք․․․․
Իսկ նարեկները, իմ լավ ընկեր Նարեկ Սամսոնյանը եւ բոլոր իսկական տղերքը երկիրը նաեւ ձեզնից են ազատագրելու․․․․»:

← Վերադառնալ ցուցակին