Լուրեր

Թուրքն էլ այնքան ապուշ չի, որ թողնի, որպեսզի հայը կապիտուլացված վիճակում փող աշխատի ու պետություն պահի․ Արտակ Զաքարյան

15.12.2021

Երբ երիտասարդ Զինվորդ զոհվում է, որպեսզի Հողը, Հայրենիքը, Հավատքը և Ազգը հարատևի ազատ ու անվտանգ՝ դա մարդկային առաքելության ամենավեհ և անգերազանցելի դրսևորումն է։ Դա Հայրենիքի սրբագործման, անփոխարինելիության ու հավերժության հաստատումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը:

 
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ երբ երիտասարդ Զինվորդ զոհվում է, որպեսզի իրենից հետո, է՜լ ավելի սրբացած Հողը հանձնես, թշնամու թելադրած պայմաններով ճամփա բացես ու միայն փող աշխատելու և լափելու մասին մտածես՝ դա մարդկային ցեղի անգերազանցելի ստորությունն է։
 
Զորքը զոհաբերելուց անմիջապես հետո, թուրքի հետ փող աշխատելու մասին մտածող անհայրենիք իշխանությունն արդյոք արժանի՞ է իր ժողովրդին։
 
Թուրքն էլ այնքան ապուշ չի, որ թողնի, որպեսզի հայը կապիտուլացված վիճակում փող աշխատի ու պետություն պահի։ Փող աշխատողները լինելու են միայն նիկոլական ՔՊ-ի նեղ շրջապատի դավադիրները, որպեսզի հաջորդ քայլին օգնեն թուրքերին՝ Հայաստանն ու Արցախը հայաթափելու համար»:

← Վերադառնալ ցուցակին