Լուրեր

Խնդրում եմ, չզարմանանք, երբ կքանդեն Ցեղասպանության զոհերի հուշարձանները. Մարգարիտ Եսայան

10.12.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Խնդրում եմ, չզարմանանք, երբ կքանդեն Ցեղասպանության զոհերի հուշարձանները․․․
Մինչդեռ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն էր․․․․Պետական պաշտոնյա կոչվածներից ո՞վ հարգեց այդ հիշատակը՝ ոչ մեկը, զրո․․Իսկ ԱԳՆ-ի լղոզված հայտարարության մեջ գրեթե ոչինչ չկար Հայոց Ցեղասպանության մասին՝ ՈՉԻՆՉ․․․
 
Սրանք զրո սիրող զրոներ են․․․․Իսկ Էրդողանի նախապայմանը մեկն է՝ մոռացեք, ինքներդ մեղա եկեք, չհիշեք, չխոսեք, չպահանջեք․․սսկվեք ու վերջ․․Ձերը՝ թուլափայն է․․․Չի եղել, չկա․․․վայնասուն չբարձացնեք․․Ու՝ սրանք, էս թրքահպատակները, կատարում են էդ հրահանգը․․․
Ու, եթե սրանք դեռ մնալու են, ուրեմն՝ քանդելու են Ցեղասպանության զոհերի հուշարձանները․․Բոլորը․․․
 
Հ․Գ․Տեսնես քանի ծպտված թուրք է ապրում մեր հայրենիքում, քանիսի արյունն է թրքացած․․․․»:

← Վերադառնալ ցուցակին