Լուրեր
Սերուցքը պետք է առաջնորդի հասարակությանը. Շարմազանով
10.12.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ասել եւ ասում եմ՝ Հայրենիքները հաղթում են , երբ ազգի սերուցքը իր տեղում է եւ առաջնորդում է նրան։
Ժողովուրդն ինքն իրեն առանց առաջնորդների պետություն ու բանակ չէր կարող ստեղծել, հաղթանակներ չի կարող տոնել։
Առանց Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի եւ Վազգեն Սպարապետի անհնար էին մեր հաղթանակները։
Սերուցքը պետք է առաջնորդի հասարակությանը, առանց Ազգի սերուցքի առաջնորդության անհնար են նոր Սարդարապատներ»։