Լուրեր
Փոխե՛ք ապաշնորհ ղեկավարներին և կփոխվի նաև վերաբերմունքը պետության նկատմամբ. Արտակ Զաքարյան
10.12.2021

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նույնիսկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի օրը չկաշկանդեց Ադրբեջանին, հերթական հարձակումը գործել Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ:
Ինչքա՞ն ասենք, քանի՞ անգամ ասենք, ինչպե՞ս ասենք, որ քանի դեռ այս կապիտուլյանտ ռեժիմը իշխանության է, Ադրբեջանը շարունակելու է անընդհատ հարձակումներ գործել ՀՀ արևելյան սահմանի տարբեր ուղղություններում: Սրանք առիթ են ստեղծում Հայաստանի սահմաններն ամբողջությամբ թուլացնելու և “միջանցքի” թեման օրակարգում պահելու համար:
Փոխե՛ք ապաշնորհ ղեկավարներին և կփոխվի նաև վերաբերմունքը պետության նկատմամբ: Սա համաշխարհային քաղաքականության մեջ բազմիցս ապացուցված փաստ է»: