Լուրեր
Դավաճանների իշխանությունը խորհրդարանական լսումների թեմաներ է դարձրել գերիների, Հայաստանի սահմանների օկուպացիայի, դավաճանված պատերազմի, սահմանների անպաշտպանության հարցերը. Արտակ Զաքարյան
09.12.2021

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.
«5 տարի առաջ, այս օրը խորհրդարանական լսումներում քննարկում էին, թե ինչպես ակտիվացնել օտարերկրյա ներդրումները Հայաստանում և Արցախում։ Մասնակցում էին դեսպաններ, միջազգային կազմակերպություններ, բիզնես սեկտորը, ընդդիմադիր և իշխանական պատգամավորներ, միջազգային և տեղական, փորձագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգը։
5 տարի հետո, դավաճանների իշխանությունը խորհրդարանական լսումների թեմաներ է դարձրել գերիների, Հայաստանի սահմանների օկուպացիայի, դավաճանված պատերազմի, սահմանների անպաշտպանության հարցերը և նմանատիպ այլ հարցեր»։