Լուրեր

«Տո այ 1868 թ․ Դոստոևսկու գրած վեպի վերնագիր, ստի գլխին ՀՀ նախկին վարչապետերից մեկը բամփի՞, թե դու նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով Աննայի մեջբերածի տակ, բունկերում լակելով, չես

09.12.2021

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Ազգային Ժողովի ամբիոնին հերթական հիստերիայի մեջ էր ընկել հողատուն (հին հունարեն՝ ὑστέρα (hystera)՝ «արգանդ», հին հույները համարում էին օրգանիզմում արգանդի թափառելու հետևանք):

 
Կապ ընկնելով Աննա Մկրտչյանի ուղիղ ու դաժան հարցից, նա զառանցում էր, թե Աննայի «շեֆերին ոմանք SMS-ներ են ուղարկում, հանձնարարականներով այս կամ մեկնաբանությունը անելու»:
 
Տո այ 1868 թվականին Դոստոևսկու գրած վեպի վերնագիր, ստի գլխին ՀՀ նախկին վարչապետերից մեկը բամփի՞, թե դու նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով Աննայի մեջբերածի տակ, բունկերում լակելով, չես ստորագրել:
 
Սուտը հին հռոմեացիների բերքատվության և առատության խորհրդանիշ դառնա՞, թե դրսից մեզ ինչ-որ մեկը կարա ուղորդի:
 
Սուտը Լուլուի բարի համբավի և Աղազարյանի ինտելեկտուալ մակարդակի խաչասերման վայր դառնա՞, թե հերթական զառանցանքիդ տակից կարող ես դուրս գալ:
 
Մինչ այս հարցերիս պատասխանես, մի հատ էն հին համարիդ հաշվի SMS եմ գրել, լավրովյան թևավորներից»:

← Վերադառնալ ցուցակին