Լուրեր
Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած պարտության սիմվոլ կապիտուլյանտները. Շարմազանով
07.12.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած, Սյունիքի բարձունքները բանավոր պայմանավորվածության արդյունքում թշնամուն հանձնած, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ Սովետական Ադրբեջանի տարածք համարող, Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանող, Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարող պարտության սիմվոլ կապիտուլյանտները»։