Լուրեր
Այս խորհրդարանը ծնվել է Եռաբլուրից. Աշոտյան
07.12.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառուցողական հասկացողություն չկա:
Կառուցողական օրակարգ ընդդիմությունը չի կարող ունենալ, երբ ունեցավ՝ «մեռած է, թաղած չի»:
Այս խորհրդարանը ծնվել է Եռաբլուրից:
Չպետք է թույլ տան, որ գործող կապիտուլյանտ իշխանությունները «ծածկադմփոց» անեն պատերազմն ու պատերազմի հետևանքները:
Չպետք է թույլ տան, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավ»: