Լուրեր

Հերիք է իրար վրա «բոչկա գլորեք»․ Շարմազանով

01.12.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլոր ներքաղաքական օրակարգերը,բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական։

Հերիք է իրար վրա «բոչկա գլորեք» ։
Ներկա ու նախկին,քայլած ու չքայլած՝ դրանք սուտ օրակարգեր են։
Քաղաքականության մեջ սրբեր չկան,անսխալական՝ առավել եւս։
Ներողություն պահանջողների պակաս չկա։
 
Գրեթե բոլորը բոլորից պահանջատեր են։
Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։
Կրկնում եմ՝  բացի ռեժիմի հեռացումից մնացած բոլոր օրակարգերը ծառայում են իշխանություններին։
 
Հ.Գ. Մեր ձախողումների պատճառը մեր մեջ պետք է փնտրենք, իսկ փրկությունը՝ Աստծո»։
 

← Վերադառնալ ցուցակին