Լուրեր
Վիրավորանքը քրեականացնող հոդվածով հիմնական պաշտպանվողն այս պահին վարչապետի աթոռին նստածն է. Աննա Մկրտչյան
01.12.2021
«Տպավորություն ստեղծվեց, որ կողմերը բաժանվել են հայհոյել, ծանր վիրավորանք հասցնել ցանկացողների և այն կանխել ցանկացողներ մկիջև»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ելույթ ունենալով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նախագծի հեղինակ Աղվան Վարդանյանն առաջարկում է չեղարկել զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնող հայտնի օրենսդրական փոփոխությունը, որը նախորդ գումարման ԱԺ-ն հապճեպ ընդունել էր իր վերջին նսիտում՝ հուլիսի 30-ին:
«Մենք պատճառահետևանքային կապը մոռանալու իրավունք չունենք, այստեղ քաղաքական խոսույթից արտահայտվում են մարդիկ, որոնք իրենց քաղաքական կարիերան սկսել են այն բանից հետո, երբ 2018 թվականին ատելություն, վիրավորանք, ծանր վիրավորանք հասցնելու, այն կազմակերպելու միջոցով խմբակներով իշխանությունը զավթելով»,-հայտնեց Աննա Մկրտչյանը և շեշտեց, որ կան դրանք ապացուցող տեսանյութեր:
Պատգամավորի խոսքով՝ կան տեսանյութեր, որոնք փաստում են, թե ինչպես էին Հանրապետության հրապարակում մի խումբ մարդկ կազմակերպում, որ ԱԺ այս կամ այն պատգամավորի ելույթի ժամանակ կազմակերպված հնչեն ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ:
«Կան տեսանյութեր և առկա են նաև հիշողություններ, թե ինչպես էին 2018թ. հոկտեմբերի 2-ին՝ ԱԺ-ն շրջափակելու ժամանակահատվածում, փակված դարպասներից դուրս մնացած անձինք կազմակերպում խորհրդարանում գտնվող անձանց համար լսելի դարձնում իրենց հասցեին հնչեցվող վիրավորանքը և ծանր վիրավորանքը»,-ասաց Մկրտչյանը:
Նա հայտեց, որ առկա են տեսանյութեր, թե ինչպես էին 2018 թ.-ին այօրվա իշխանության աթոռներին գտնվող պաշտոնյաներն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակում ԱԺ պատգամավորների հեռախոսահամարներ՝ դրան կից բաց հորդոր գրառումով, որով խրախուսվում էին զանգահարել այդ անձնավորություններին, չխորշել զանգահարել ԱԺ կին պատգամավորներին և իրենց սրտի խոսքն ասել և հիշեցրեց, որ այն արվում էր ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացի նախորդած 1-2 շաբաթվա ընթացքում:
«Տպավորություն է, որ եթե այս օրենքն այն ժամանակ լիներ, ապա այսօրվա շատ պաշտոնյաներ քրեական պատասխանատվության ենթակա սուբյեկտներ կլինեին 2018 թ. իրենց կատարած հանցանքների համար»,-շետեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները:
Աննա Մկրտչյանը, նկատելով, որ անձամբ 11 հաղորդագրություն է կարողացել առանձնացնել, որոնց քրեկան գործի հարուցումը կապված է Նիկոլ Փաշինյանի հասցեին արտահայտած մտքերի դեպքերով, պարզաբանեց. «Այսինքը փաստն արդեն իսկ խոսում է այն մասին, որ օրենքի կիրառման երկրորդ հոդվածը, իրավակիրառ պրակտիկայի հիմնական պաշտպանվողն այս պահին համարվում է վարչապետի աթոռին նստած անձնավորությունը»:
Մինչ այդ Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը հայտնել էր, որ վիրավորանքը քրեականացնող նորմի գործածության 3 ամսվա տվյալներով քննվել է 106 գործ. որից միայն 18-ն է քննվել այդ հոդվածի հատկանիշներով:
Աննա Մկրտչյանն էլ հայտնեց, որ անձամբ տեղեկություն է ստացել իրավապաշտպան կազմակերպություններից, որոնք հանցագործությունների մասին հաղորդում են ներկայացրել այլ անձանց կողմից հրապարակային արված վիրավորանքի մասով գործ հարուցելու համար, բայց դրանք մերժվել են:
«Մի շարք անձինք, որոնք չեն հանդիսանում հանրային իշխանության ներկայացուցիչ կամ քաղաքական մեծամասնությանը հաճո խոսքի կրողներ, իրենց նկատմամբ վիրավորնաքի դեպքով քրեկան գործերի հարուցումների հայցերը մերժվել են»,-վստահեցրեց կին պատգամավորը:
Անդևադառնալով կանանց ներկայությամբ հայհոյելու դեպքերին՝ Աննա Մկրտչայնն ասաց. «Տպավորություն է ստեղծվել, որ գործող օրենքը նաև կանանց ներկայությամբ հայհոյելուն է խոչընդոտում: Ես որպես կին չեմ զգացել այս օրենքի դրական ազդեցությունը և էական հանգամանք չեմ համարում կնոջ ներկայությամբ հայհոյելն կանխելն, այլ հիմնական նպատակը պետք է լինի հասարակական արժեքի ձևավորումը»:
Նա հայտնեց, որ չի սպասում, որ ՔՊ-ն քաղաքական կամք կդսևորի և նախագիծն կընդգրկվի օրակարագ, բայց շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ հարցն առանց սպառնալիքի մթնոլորտում քննարկելու հնարավուրություն ընձեռելու համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը շեշտեց, որ վիրավորանքը քրեականացնող ընդունված օրենքը չի կանխում հայհոյելու դեպքերը և կրկին պնդեց ընդունել այն չեղարկող նախագիծը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց նախագիծն ընդգրկել ԱԺ նիստերի օրակարգ:
panorama.am