Լուրեր
Նիկոլ Փաշինյանը սեղանի տակ է, այլ ոչ թե սեղանի շուրջ, նման բանակցող գոյություն չունի. Մամիջանյան
30.11.2021
«Սոչիում կնքված հայտարարության մեջ չգտա մեկ կետ, որը բխի ՀՀ շահերից: Հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի ժամկետների, Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տիրույթում լինելու, Արցախի կարգավիճակի մասին որևէ հիշատակում չկա: Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյան բանակցող գոյություն չունի, ինքը չի բանակցում, սեղանի տակ է, սեղանի շուրջ տեղ չունի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին:
«Փաշինյանի ասուլիսը ստերի ժողովածու էր, իր հայտարարությունները միայն ներքին լսարանի համար են: Փաշինյանին չի հետաքրքրում գերիների և սահմանների հարցը, միայն հետաքրքրում է կառավարական դաչաների անքակտելիությունը և իշխանության կառչած մնալը: Սրիկայական սուտ է, թե երբևէ Շուշիի հարցը եղել է քննարկվող թեմա։ Եթե լինի մի փաստաթուղթ, ըստ որի, Շուշին ներառված էր բանակցություններում, վաղուց հրապարակել էին: Փաշինյանն ինչ եկել է, ասում է՝ հիմա կներկայացնեմ բանակցային ժառանգությունը։ Կոչ եմ անում՝ ներկայացրու՛, թող բոլորը տեսնեն՝ ինչ ապիկար ձևով ես այն մսխել: Եթե կապիտուլյանտի ձեռքին լիներ մի փաստաթուղթ, որտեղ լավ պաշտպանված չեն ՀՀ շահերը, նո՞ր էր հրապակել, պարզ չէ՞, որ նման փաստաթուղթ չկա»,- ավելացրեց Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
24news.am