Լուրեր
«Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից»․ Էդուարդ Շարմազանով
26.11.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտը ոչ մի բառ չասաց Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման և նույնիսկ կարգավիճակի մասին։
Իրեն բնորոշ լղոզված ձևակերպում տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծման վերաբերյալ, բայց ոչ մի խոսք չարտաբերեց Հիմնարար սկզբունքների ու այդ թվում ինքնորոշման իրավունքի մասին։
Բայց փաստորեն համաձայնվեց առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հստակեցման ու իրացման սահմանների դելիմիտացիա իրականացնել։
Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից»։