Լուրեր
Ամոթ էլ չունեն, թե ասեմ ՝ամոթ ձեզ. Շարմազանով
25.11.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ Վրաստանին են դիմում Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպում մուրալու ,հիմա էլ կապիտուլյանտները դիմել են Ռուսաստանին պաշտոնական Անկարայի հետ միջնորդական աջակցություն իրականացնելու համար։
Բա ասում էին միջանցքի նախապայման է Թուրքիան առաջ քաշում։
Բայրաքթարներով մեզ ռմբակոծողի ու Ադրբեջանի դաշնակցից հանդիպում մուրալը կարո՞ղ է սրանց մեծ երազանքն է եղել։
Ամոթ էլ չունեն, թե ասեմ ՝ամոթ ձեզ»։