Լուրեր
«Սերժ Սարգսյանը չի վախենում կալանավորվելուց, եթե դա կօգնի Արցախի ու Սյունիքի հայկական մնալուն». Էդուարդ Շարմազանով
22.11.2021
Մեր կուսակցությունը շուրջ 3,5 տարի պայքարի կիզակետում է։ Մեր ներքաղաքական օրակարգում կա մեկ գլխավոր հարց՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը, լրագրողների հետ զրույցում իրենց քաղաքական դիրքորոշումը վերահաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն միանալո՞ւ է այսօրվա բողոքի ակցիաներին։
«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն, պետականամետ, ազգային ուժերի հետ, որոնք սպասարկում են բացառապես ՀՀ շահը և հստակ ու ուղիղ, առանց տողատակերի, գտնում են, որ այս աղետալի իրավիճակից դուրս գալու առաջին ճանապարհը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է», – հայտարարեց նա։
168.am