Լուրեր
«Հունիսի 20-ի «պողպատյա» մանդատը շատ ծանր է նստում Հայ զինվորի և Հայաստանի ԶՈՒ վրա»․ Արտակ Զաքարյան
18.11.2021

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի հռչակած «խաղաղության դարաշրջանից» հետո, այսինքն՝ 2021թ. հունիսի 21-ից մինչ այսօր, ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մենք ունեցել ենք 16 զոհ, որից 9-ը հակառակորդի կողմից, 16 վիրավոր, 13 գերևարված և 24 անհետ կորած զինծառայողներ:
5 ամսում կորցրել ենք նաև վերահսկողությունը Հայաստանի սուվերեն տարածքի 2 միջպետական ճանապարհահատվածների վրա, 41 ք/կմ (կամ 4100 հեկտար) սուվերեն տարածք և 6 մարտական հենակետեր:
Հունիսի 20-ի «պողպատյա» մանդատը շատ ծանր է նստում Հայ զինվորի և Հայաստանի ԶՈՒ վրա»: