Լուրեր
Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով. Աշոտյան
18.11.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ու սա դեռ առանց պետական պաշտոնների եւ պետական լծակների
«Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով:
Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։
Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխարգելման և հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ ագրեսորի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների իրականացմամբ։
Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցված լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա» »։
