Լուրեր

Ձեր «հեղափոխական թավիշով» քաղաքակիրթ աշխարհը մաքրեց իր կեղտոտ աշխարհաքաղաքական հետույքը․ Աշոտյան

17.11.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Արձանագրենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական բացահայտ ագրեսիայի եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժելու փաստը չի դատապարտվել եւ ոչ մի, կրկնում եմ՝ եւ ոչ մի միջազգային կառույցի կամ պետության կողմից։
 
Եւ դառը իրականությունն այն է, որ եթե մենք որպես ժողովուրդ, պարտություն բերած ու նոր պարտություններ իր գործունեությամբ գեներացնող ոչնչություն-ղեկավարին հանդուրժելով, մեզ չենք հարգում, մենք չենք կարող հարգանք պահանջել եւ ակնկալել ուրիշներից։
 
Ձեր «հեղափոխական թավիշով» քաղաքակիրթ աշխարհը մաքրեց իր կեղտոտ աշխարհաքաղաքական հետույքը ու դեն շպրտեց, որպես արտաթորանքային սրտի արտաթորանքային մխիթարանք թողնելով «ժողովրդավարության ֆորումներին» հրավերները»։

← Վերադառնալ ցուցակին