Լուրեր
Մեծ արյամբ շաղաղված պատմություն ենք թողել մեր ետևից. Արտակ Զաքարյան
14.11.2021

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 15 դար է, հայերիս առջև ծառացած է «Ի՞նչ անել ու ինչպե՞ս անել» խնդիրը: Ու էսպես, այլոց կամքին, կամ իրավասությանը նայելով ու սպասելով, դառել ենք անընդունակ, անօգնական, դանադալոշ, հիվանդ հասարակություն, որը արդեն շատ լուրջ ինքնաբուժման կարիք ունի:
Մեծ արյամբ շաղաղված պատմություն ենք թողել մեր ետևից, փրկարար սասունցի դավիթների սպասելով:
Հարցը լուծողը շատ վաղուց ոչ թե քվեաթերթիկը պետք է լիներ, այլ մեր՝ ազգային ու ներհասարակական ինքնագիատակցության վերակենդանցումը»: