Լուրեր

Այսօր Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի կողմից ճանաչվեց ադրբեջանական․ Արմեն Աշոտյան

12.11.2021

 Դեռ 2019-ին դավաճան կապիտուլյանտը դեսպանահավաքի ժամանակ բարբաջեց, որ ժողովրդավարությունն է դառնալու Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 
«Ոչ անվտանգությունը, ոչ Արցախյան հիմնախնդիրը, ոչ Հայոց ցեղասպանությունը՝ «ժողովրդավարությունը»։
 
Այդ դավաճանահիմարագույն քաղաքականությունն ավարտվեց ազգային ողբերգությամբ։
 
Մի քանի օր առաջ իշխանական քարոզիչները թմբկահարում էին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարական ֆորումին, իսկ Թուրքիային ու Ադրբեջանին՝ ոչ։
 
Փաշինյանական պրոպագանդիստների «ура, товарищи!» ոճի հորթի հրճվանքին իրականում լավագույնս արձագանքվում է մտավոր թերզարգացվածության ու թեթևաբարո վարքի զուգակցմանը վերաբերող լավրովյան հայտնի ձևակերպմամբ։
 
Այսօր Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի կողմից ճանաչվեց ադրբեջանական, ինչը նախատեսված չէր ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով։
 
Ուստի ձեր «ժողովրդավարությունը» մտցրեք ձեր բաստիոնների բոլոր բնական բացվածքները, անհայրենիք սրիկաներ»,- գրել է նա։
 

← Վերադառնալ ցուցակին