Լուրեր
Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը
07.11.2021

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը:Այս մասսին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին: