Լուրեր
ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել եմ առկա իրավական դեֆիցիտը. Աննա Մկրտչյան
04.11.2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել եմ առկա իրավական դեֆիցիտը և խորացող իրավական ճգնաժամը, ինչպես նաև գործադիր իշխանության միջամտությունները դատական իշխանության անկախությանը։
Խոսել եմ դատարանները շրջափակելու, քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունների և հաստատվող քաղաքական գրաքննության և երկրում ժողովրդավարական արժեքների անկման անթույլատրելիության մասին»։